Ավարտվել է «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը - Mediamax.am

Մարտ 03, 2026
11367 դիտում

Ավարտվել է «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը



Երեւան: Մեդիամաքս: Աղավնաձորի ճամբարում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման արարողությունը:

Դիմելով մասնակիցներին, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանն ասել է.

 

«Դուք մեր ապագան եք: Պահեք ու պահպանեք մեր երկիրը, պահպանեք մեր լեզուն ու ավանդույթները: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, եւ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Երբ վերադառնաք տուն, կլինեք Հայաստանի դեսպանները Սփյուռքում: Բոլորդ ամուր կապվեք իրար, ցանց ստեղծեք, ներգրավեք նաեւ ձեր մյուս ընկերներին, եղեք համախմբված եւ միասնական»:

 

Ծրագրի այս տարվա երրորդ փուլին մասնակցում էր 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից եւ Շվեդիայից:

 

 




Մեր ընտրանին