Ներկայացնում ենք քիչ հայտնի փաստեր Ավրորա-2017 մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի մասին:
1.Եղբայրներն ու քույրը
Թոմ Քաթինան մեծացել է բազմազավակ ընտանիքում: Նա ունի 5 եղբայր եւ մեկ քույր:

Լուսանկարը` Times Union
2. Սպորտը
Ուսանողական տարիներին Թոմ Քաթինան խաղացել է ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ եւ բասկետբոլ:

Լուսանկարը` Ncaa.org
3. Զինվորական ծառայությունը
1993-ից 1999 թվականները Թոմ Քաթինան ծառայել ԱՄՆ նավատորմում՝ կատարելով օդանավերի զինվորական բժշկի պարտականությունները:
4. Ամուսնությունը
Թոմ Քաթինան մեկ տարի առաջ ամուսնացել է Նասիմա անունով կնոջ հետ, ով բուժքույր է աշխատում իր ղեկավարած հիվանդանոցում: Տեղի ավանդույթների համաձայն, նա հարսնացուի ընտանիքին վճարել է գլխագին՝ 7 կով եւ 15 այծ:

Լուսանկարը` CMBB.org
5. Աշխատավարձը
Սուդանի Նուբա լեռներում իր կատարած աշխատանքի համար Թոմ Քաթինան ամսական ստանում է ընդամենը 350 ԱՄՆ դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: