Հրապարակվել է «Ընտրակեղծարարների պատ» շտեմարանը - Mediamax.am

Փետրվար 24, 2026
6481 դիտում

Հրապարակվել է «Ընտրակեղծարարների պատ» շտեմարանը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են  «Ընտրակեղծարարների պատ» տվյալների շտեմարանը։

 

Այն ներառում է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության մեջ ներգրավված 72 անձանց եւ նրանց կատարած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն։

 

Ընտրակեղծարարների ցուցակը ներառում է ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, ինչպես նաեւ կողմնակի անձանց։

 

Ընտրակեղծարարների պատը պարունակում է  ընտրակեղծարարների վերաբերյալ հետեւյալ տվյալները՝ մասնագիտությունը, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, լուսանկարը, ընտրատեղամասը, որտեղ կատարվել է խախտումը, ընտրախախտման նկարագրությունը, խախտման փաստով բողոքարկումը կամ քրեական գործի հարուցումը եւ ընթացքը՝ փաստարկված համապատասխան  տեսանյութերով կամ լուսանկարներով: 

 

Օգտագործվել են  ինչպես «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ընտրախախտումների դեպքերը եւ դրանց վերաբերյալ  իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տվյալները։

 

 




Մեր ընտրանին