Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան կպարզեցվի - Mediamax.am

Փետրվար 22, 2026
6976 դիտում

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան կպարզեցվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է պարզեցնել օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը:

ՀՀ ոստիկանապետին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում մշակել եւ կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման նախագիծ, որով կառաջարկվի վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների կողմից սահմանային անցակետերում դիմում-հարցաթերթիկների լրացման պահանջը:

 

Ֆինանսների նախարարին էլ հանձնարարվել է քննարկել եւ ներկայացնել համապատասխան առաջարկություն, որով պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ անկանխիկ եղանակով:




Մեր ընտրանին