Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակը ներկայացրել է ֆիլմ, որը պատմում է մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի եւ մրցանակի երկարաժամկետ ազդեցության մասին:
Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ստացավ բացառիկ հնարավորություն՝ $1 մլն-ի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած եւ ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամներին:
«Ես ընտրել եմ այս երեք կազմակերպությունները, որովհետեւ գիտեմ, որ նրանք հավատում են աշխարհը փոխելու երազանքներին»,- ասում է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
Այս կազմակերպությունները դրամական պարգեւի շնորհիվ արդեն հասցրել են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված մանկական աղքատության վերացմանը, փախստական երեխաների եւ որբերի աջակցությանը Ռուանդայում, Եթովպիայում, Բրազիլիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում:
















