Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) օպտիմալացման գործընթացը` սկիզբ դնելով դրա երկրորդ փուլին:
Վարչապետի խոսքով, մինչ օրս, կրճատվել կամ փակվել է հինգ նմանատիպ գրասենյակ: Ներկայում առկա է 17 ԾԻԳ, որոնք ֆինանսավորվում են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից` վարկային կամ այլ միջոցների հաշվին:
Վարչապետը միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է բանակցել օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ` ԾԻԳ-երի թիվը եւ դրանց պահպանման ծախսերը 1/3-ով կրճատելու նպատակով:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ակնկալվում է ԾԻԳ-երի թիվը հասցնել 5-ի:
















