Երեւան: Մեդիամաքս: Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանում կայանա հանրահայտ "System of a Down” խմբի համերգը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ՀՀ նախագահի հետ Թումո նորաբաց կենտրոնում կայացած զրույցի ընթացքում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:
Զրուցակիցները խոսել են երգչի ստեղծագործական եւ հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը:
Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ