Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում բացվել է երեխաների համար նախատեսված «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը:
Թանգարանի հասցեն է. ք. Երեւան, Կոմիտաս 40/2:
Թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագավառներից: Բոլոր
ցուցանմուշներն ունեն կիրառական նշանակություն:
«Ցուցանմուշները պարբերաբար համալրվելու են: Հաճախ «թանգարան» անվանումը շփոթության մեջ է գցում մարդկանց՝ այցելուին թվում է, որ երեխաները պետք է գան ու պարզապես տեսնեն ներկայացված նմուշները: Իրականում բոլոր ցուցանմուշներն այնպիսին են, որ խաղի միջոցով երեխաներին ծանոթացնեն գիտության ոլորտին», - ասել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության տնօրեն Մարինա Գրիգորյանը:
Թանգարանի բացմանն այցելած 9-ամյա Մհերը Մեդիամաքսի հետ զրույցում նշեց, որ թանգարանում իրեն ամենից շատ դուր եկավ «Արքիմեդի լծակի» միջոցով բարձրացնել 32 կիլոգրամանոց գունդը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ամենալավն այն է, որ այստեղ կարող ենք դիպչել բոլոր առարկաներին», - ասել է Մհերը:
Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար:
«Թանգարանի հիմնական նպատակը՝ երեխաների մեջ դեպի գիտություն սեր արթնացնելն է: Մեր դռները բաց են բոլորի համար, պատրաստ ենք համագործակցել դպրոցների հետ: Հրաշալի կլինի, եթե աշակերտներն իրենց ֆիզիկայի դասերը երբեմն այստեղ անցկացնեն», - ասել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Պետրոսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատանքային օրերին թանգարանը բաց է ժամը 13:00-ից մինչեւ 20:00-ը, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչեւ 21:00-ն:
Տոմսի արժեքն է 3 000 դրամ: Խմբերի համար գործում են զեղչեր:
Գիտության թանգարանի հետ կարելի է կապ հաստատել 098 316789, 095 316789, 094 205954 հեռախոսահամարներով:
Լենա Գեւորգյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: