Երեւան: Մեդիամաքս: Զվարթնոց միջազգային օդանավակայանի մեկնման սրահում օգոստոսի 31-ին, ժամը 18.00-ին կբացվի ժամանակակից արվեստի Art Am ցուցասրահը:
Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը Մեդիամաքսին ասել է, որ օդանավակայանը որոշել է աջակցել ժամանակակից արվեստին եւ հայ նկարիչներին:
«Օդանավակայանի մեկնման ու VIP սրահների մի հատվածում կգործի ցուցասրահը: Ամեն ամիս մեկ նոր նկարիչ կներկայացվի: Կարծում ենք` հետաքրքրիր կլինի ուղեւորների համար, որոնք թռիչքից առաջ կծանոթանան արվեստի գործերին»,- ասել է նա:
Գեւորգ Աբրահամյանը նշել է, որ ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվելու է հատուկ մասնագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: