Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արմավիա ընկերությունը պաշտոնապես հաստատել է Superjet օդանավի շարժիչի հետ կապված խնդրի առկայությունը:
“Երեւան-Մարսել չվերթի ժամանակ աշխատել է շարժիչի աշխատանքային պարամետրերի շեղման ցուցիչը: Թռիչքային շահագործման գործող ձեռնարկի համաձայն` օդանավի անձնակազմը ձեռնարկել է միջոցներ, որոնք հնարավորություն են տվել ավարտել թռիչքը նորմալ ռեժիմով եւ իրականացնել հետադարձ թռիչք: Շեղման պատճառների վերլուծության համար ստեղծվել է հանձնաժողով, որը կազմված է Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ /ՍՔԻ/, PowerJet եւ Արմավիա ընկերությունների ներկայացուցիչներից”, - այսօր Մեդիամաքս-ին ասել են Արմավիա-ի մամուլի ծառայությունում:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: