Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը հերթական քայլն էր հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարությունը վերականգնելու ճանապարհին:
«Բայց դա կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի համար: Երկակի ստանդարտներն ու այսպես կոչված realpolitik-ը շատ վտանգավոր են: Երբ մենք ասում ենք, որ «այո, նման բան եղել է, բայց մենք չենք կարող խոսել այդ մասին», ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ երկակի ստանդարտները հասարակական կյանքի իրավունք են ստանում: Այդ պատճառով Գերմանիայի խորհրդարանի կամքն ու վճռականությունը՝ ընդունել բանաձեւն անկախ Թուրքիայի հետ հարաբերություններում անխուսափելի բարդացումից, շատ լավ ազդանշան էր աշխարհի համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում:
















