Սառա Քոննորի երեւանյան համերգը չի կայանա - Mediamax.am

Սեպտեմբեր 26, 2025
4460 դիտում

Սառա Քոննորի երեւանյան համերգը չի կայանա


Սառա Քոննոր
Սառա Քոննոր

Լուսանկարը` www.freekuzen.com


Երեւան: Մեդիամաքս: Սառա Քոննորի երեւանյան համերգը չի կայանա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է գերմանական Live Legend Entertainment GmbH ընկերության ներկայացուցիչ Թինա Քրուգի հայտարարության մեջ:

«Խորին ափսոսանքով Live Legend-ը հայտարարում է, որ Երեւանի մարզահամերգային համալիրում մարտի 8-ին նախատեսված Սառա Քոննորի համերգը չի կայանալու: Քանի որ համերգի տեղական կազմակերպիչը չի կատարել պայմանագիրն ու խախտել է հետագայում ձեռքբերված պայմանավորվածությունները, երգչուհին անհնար է համարում Երեւան ժամանելը եւ երկրպագուների առջեւ հանդես գալը », - ասված է հայտարարությունում:

Մեդիամաքս-ը նշում է, որ Երեւանում Սառա Քոննորի համերգը պետք է կայանար դեռեւս փետրվարի վերջին, սակայն տեղափոխվեց մարտի 8-ին: Համերգի կազմակերպիչն է VH Music ընկերությունը:      

Մեր ընտրանին