Կասկադում բացվել է «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը - Mediamax.am

7121 դիտում

Կասկադում բացվել է «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաֆեսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) պաշտոնապես բացվել է քանդակագործ, Ալեքսանդր Թամանյանի արձանի հեղինակ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը:

 

Չորս տարի առաջ Մեդիամաքսի «Երեւան XX Դար» հատուկ նախագծի շրջանակներում մեզ հետ ունեցած զրույցում վարպետը վրդովված ասել էր, որ որմնաքանդակը ցուցադրված չէ. «Թղթով փակել են եւ այդ պատի վրա այլ բան են ցուցադրում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետի 85-ամյա հոբելյանին ընդառաջ որմնաքանդակն այսուհետ մշտապես բաց կլինի այցելուների համար` հանդիսանալով Կասկադ համալիրի ճարտարապետության անբաժանելի մասը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ հեղինակը:

 

«1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցվում էր, ինձ կանչեց Ջիմ Թորոսյանը ու ասաց, որ Կասկադում երկու սրահ կա, որոնց վրա պետք է աշխատենք: Մեկի վրա պետք է աշխատեի ես, մյուսի վրա` Գրիգոր Խանջյանը: Սրահը 7 մետր բարձրություն ու 20 մետր երկարություն ուներ: Չորս վարպետների հետ չորս տարի շարունակ աշխատեցինք երրորդ հարկում գտնվող այդ սրահի վրա: Ամբողջ պատի վրա տուֆից Սասունցի Դավիթ էպոսն եմ քանդակել, որտեղ ներկայացված են 36 մեծ, փոքր ու միջին դրվագներ: Կոջոյանի մանրանկարչությունն է, որը ես մոնումենտի եմ վերածել», - Մեդիամաքսին պատմել էր Արտաշես Հովսեփյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նախագիծը Մոսկվայում չէր հաստատվել` ծախսատար լինելու պատճառով: Կարեն Դեմիրճյանն իր մոտ էր հրավիրել Արտաշես Հովսեփյանին ու Գրիգոր Խանջյանին ու խնդրել էր, որ գրության համաձայն նվիրաբերեն սրահները ժողովրդին: Այդպես էլ եղել է», - բացման արարողությանն ասել է գրող Վանուշ Շերմազանյանը: Նա հավելել է, որ այդպիսով պետությունը Արտաշես Հովսեփյանին պարտք մնաց 166 հազար ռուբլի, ինչը խորհրդային տարիներին հսկայական գումար էր:

 

Որմնաքանդակի հանրային բացումը տեղի կունենա մայիսի 21-ին` «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակներում: Սրահի մուտքն անվճար է:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին