The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը - Mediamax.am

Մարտ 07, 2026
10170 դիտում

The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը


Ռուկմինի Կալիմակին
Ռուկմինի Կալիմակին

Լուսանկարը` davidhayes.ca


Երեւան: Մեդիամաքս: 100 LIVES նախաձեռնությունը եւ Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (International Center for Journalism, ICFJ) այսօր հայտարարել են, որ «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակի առաջին դափնեկիրը The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին է:

Նա կստանա մրցանակը ապրիլի 24-ին Երեւանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:

 

«Սկզբունքային լուսաբանում» մրցանակը շնորհվում է այն խիզախներին, որոնք լուսաբանում են աշխարհում տեղի ունեցող աղետներն ու ոճրագործությունները:

 

Ռուկմինի Կալիմակին աշխարհին պատմել է ահաբեկչական ISIS խմբավորման ստեղծած սեռական ստրկության անմարդկային համակարգի մասին:

 

Նա նաեւ հետաքննել է շվեյցարական բանկերի եւ Սենեգալի ոսկու հանքերում երեխաների շահագործման միջեւ եղած կապը, աֆրիկյան մի շարք երկրներում մարդկանց զանգվածային սպանությունների դեպքերը:




Մեր ընտրանին