Հռոմի Պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ին - Mediamax.am

Փետրվար 19, 2026
9408 դիտում

Հռոմի Պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը  Հայաստան կայցելի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք  եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ իշխանությունների  հրավերով:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2001 թվականին, երբ Հայաստանը տոնում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, Հայաստան էր այցելել Հովհաննես Պողոս II Պապը:




Մեր ընտրանին