Սերժ Թանգյանը Էրդողանին «հիմար» է անվանել - Mediamax.am

Փետրվար 24, 2026
8603 դիտում

Սերժ Թանգյանը Էրդողանին «հիմար» է անվանել


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` fanpop.com


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե «մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ»:

«Ինձ թվում է՝ Էրդողանը չի կարդում պատմություն: Լեռնային Ղարաբաղի օրինական պատմական տերերը հայերն են: Ստալինն է տվել Ղարաբաղը Ադրբեջանին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սերժ Թանգյանը:

 

«Սերժ Թանգյանն էլ ասում է, որ Արեւելյան Թուրքիան մի օր կվերադարձվի իր օրինական տերերին: Այդ տղան (Էրդողանը- խմբ.) այնքան հիմար է, որ նա, ով կանգնում է նրա կողքին, կամ աջակցում է նրան, եւս հիմարի տեսք է ստանում»,- ասել է Սերժ Թանգյանը:




Մեր ընտրանին