Կարտիե հիմնադրամն ու Փելեշյանի «տիեզերական չափանիշները» - Mediamax.am

exclusive
2580 դիտում

Կարտիե հիմնադրամն ու Փելեշյանի «տիեզերական չափանիշները»


«Կարապներ», Պեթի Սմիթի մեծարման երեկոն Արտավազդ Փելեշյանին «Չղջիկի գիշեր, անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10
«Կարապներ», Պեթի Սմիթի մեծարման երեկոն Արտավազդ Փելեշյանին «Չղջիկի գիշեր, անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

«Կարապներ», Պեթի Սմիթի մեծարման երեկոն Արտավազդ Փելեշյանին «Չղջիկի գիշեր, անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10
«Կարապներ», Պեթի Սմիթի մեծարման երեկոն Արտավազդ Փելեշյանին «Չղջիկի գիշեր, անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

«Կարապներ», Պեթի Սմիթի մեծարման երեկոն Արտավազդ Փելեշյանին
«Կարապներ», Պեթի Սմիթի մեծարման երեկոն Արտավազդ Փելեշյանին

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

«Բնիկներ» ցուցահանդեսի տեսարան, հոկտեմբեր 25, 2014թ. - փետրվար 22, 2015թ. Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամ, Փարիզ
«Բնիկներ» ցուցահանդեսի տեսարան, հոկտեմբեր 25, 2014թ. - փետրվար 22, 2015թ. Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամ, Փարիզ

Լուսանկարը` Լյուկ Բոգլի

Արտավազդ Փելեշյանը եւ Պեթի Սմիթը, «Անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10
Արտավազդ Փելեշյանը եւ Պեթի Սմիթը, «Անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

Արտավազդ Փելեշյանն ու Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը՝ Կարտիե հիմնադրամում
Արտավազդ Փելեշյանն ու Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը՝ Կարտիե հիմնադրամում

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

Կարտիե հիմնադրամի գլխավոր կուրատոր, արվեստաբան, Սորբոնի համալսարանի դասախոս Գրացիա Կուարոնին
Կարտիե հիմնադրամի գլխավոր կուրատոր, արվեստաբան, Սորբոնի համալսարանի դասախոս Գրացիա Կուարոնին

Լուսանկարը` Կարտիե հիմնադրամ


Փետրվարի 22-ին լրացավ Արտավազդ Փելեշյանի 78-ամյակը: Վերջին տասը տարիների ընթացքում նրա անունն ավելի ու ավելի շատ է հանդիպում արվեստի փարիզյան շրջանակներում: Այդ հարցում կարեւորագույն դեր ունի Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամը:

 

Վարպետի հետ երկարամյա համագործակցության, հին եւ նոր ծրագրերի, ինչպես նաեւ հավաքածուի մասին Մեդիամաքսի փարիզյան թղթակից Լիլիթ Սոխակյանը զրուցել է Կարտիե հիմնադրամի գլխավոր կուրատոր, արվեստաբան, Սորբոնի համալսարանի դասախոս Գրացիա Կուարոնիի հետ:   

 

- Տիկին Կուարոնի, ինչպե՞ս Կարտիե հիմնադրամը ծանոթացավ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերին:

 

- Մենք ծանոթացանք Արտավազդ Փելեշյանի հետ ռումինացի ռեժիսոր Անդրեյ Ուջիկայի միջոցով, որի համար Փելեշյանը բացառիկ մոդել էր: Ոգեշնչված պարոն Փելեշյանի աշխատանքով` Անդրեյ Ուջիկան, իր հերթին, սկսել էր աշխատել արխիվի պատկերի եւ մոնտաժի հարցի շուրջ: Իհարկե, այդ ժամանակ մենք արդեն լսել էինք Արտավազդ Փելեշյանի անունը, տեսել եւ շատ տպավորվել Jeu de paume-ում նրան նվիրված հետահայաց ցուցահանդեսով: Սակայն Ուջիկայի անձնական այս ազդեցությունն էր, որ մեզ բերեց դեպի համագործակցությունը Վարպետի հետ: Մենք համոզված էինք, որ գտել ենք միանշանակ արտասովոր մի երեւույթ:

Կարտիե հիմնադրամի գլխավոր կուրատոր, արվեստաբան, Սորբոնի համալսարանի դասախոս Գրացիա Կուարոնին Կարտիե հիմնադրամի գլխավոր կուրատոր, արվեստաբան, Սորբոնի համալսարանի դասախոս Գրացիա Կուարոնին

Լուսանկարը` Կարտիե հիմնադրամ

- Այսօր արդեն կարելի է ասել, որ ձեր համագործակցությունն ունեցավ փայլուն արդյունք: Խոսե՞նք համատեղ իրականացված ծրագրերից:

 

- Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը չափազանց ատիպիկ են եւ տարբերվող. դրանք ցուցադրելու համար մեզ հարկավոր էին կատարյալ պայմաններ: Կարտիե հիմնադրամը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է թեմատիկ ցուցահանդեսներ, որոնց նպատակն է համախմբել այն արտասովոր արվեստանմուշները, որոնք մենք ցանկանում ենք ցուցադրել:

 

Առաջին անգամ Կարտիե հիմնադրամը համագործակցեց Արտավազդ Փելեշյանի հետ 2001 թվականին՝ «Ժողովրդական արվեստ»  (Un art populaire) ցուցահանդեսի շրջանակներում: Այդ ցուցահանդեսին մասնակցում էին ինչպես ժամանակակից արվեստի աշխարհում հայտնի, այնպես էլ լիովին անսովոր պայմաններում աշխատող, արհեստներին մոտ կանգնած արվեստագետներ: Մենք համագործակցեցինք Նոր Մեքսիկայի եւ Ամերիկայի հնդկացիների, Բրազիլիայի խեցեգործների եւ շատ այլոց հետ: Ցուցահանդեսը նպատակ էր հետապնդում հասկանալ՝ ինչ է մեր օրերում նշանակում «ժողովրդական», ինչպես է այն գտել իր արտահայտումը ժամանակակից արվեստում:

Արտավազդ Փելեշյանն ու Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը՝ Կարտիե հիմնադրամում Արտավազդ Փելեշյանն ու Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը՝ Կարտիե հիմնադրամում

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

Այս մտորում-քննարկումները մեզ բերեցին Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ» ֆիլմին, որն իրական օրհներգ է` նվիրված կյանքի անդադար ընթացքին: Ֆիլմն իր լիիրավ տեղը գտավ ցուցադրության մեջ: Համագործակցությունը շարունակվեց հաջորդ տարի՝ 2002-ին «Այն, ինչ պատահում է» (Ce qui arrive) ցուցահանդեսի շրջանակներում, որի թեման արհավիրքն էր. մտահղացումը փիլիսոփա Պոլ Վիրիլիոյինն էր: Արհավիրքն իր բոլոր իմաստներով՝ որպես զարգացման անխուսափելի հետեւանք:

 

Այստեղ մենք ներկայացրեցինք Արտավազդ Փելեշյանի «Մեր դարը» ֆիլմը, քանի որ այն պոետիկ եւ լիրիկական արտահայտչամիջոցով ներկայացնում էր զարգացման հաջողությունների եւ անհաջողությունների մի ամբողջ շղթա: Եթե առաջին ցուցահանդեսի մեջ «Տարվա եղանակները» թերեւս միակ ցուցադրվող ֆիլմն էր, ապա «Այն, ինչ պատահում է» ցուցահանդեսը լիովին կառուցված էր ֆիլմերի եւ տեսանյութերի վրա: Այնուամենայնիվ, պարոն Փելեշյանի ֆիլմը թերեւս միակն էր, որ զբաղեցնում էր մեկ ամբողջական սրահ եւ ուներ առանձնահատուկ նշանակություն եւ դեր: Ցուցահանդեսի ավարտից հետո «Մեր դարը» ֆիլմը դարձավ Կարտիե հիմնադրամի հավաքածուի մաս:

 

2014 թվականին մեր հիմնադրամը մեկնարկեց իր 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս շրջանակներում Պաթի Սմիթը մեծարման երեկո-համերգ ունեցավ՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին, իսկ արգենտինացի արվեստագետ Գիյերմո Կուիտկան իր ցուցահանդեսն անվանեց «Բնիկներ»` ոգեշնչված Վարպետի նույնանուն ֆիլմով: Վերջինս նաեւ Կուիտկայի ցուցադրության կենտրոնական արվեստանմուշն էր. այն ամիսների ընթացքում ցուցադրվում էր Կարտիե հիմնադրամում, իսկ 2016 թվականին դարձավ մեր հավաքածուի մաս:

Արտավազդ Փելեշյանը եւ Պեթի Սմիթը, «Անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10 Արտավազդ Փելեշյանը եւ Պեթի Սմիթը, «Անվստահության գիշերներ», 2014թ. հուլիսի 10

Լուսանկարը` Օլիվիե Ուադա

- Ինչպե՞ս են Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը տեղավորվում հավաքածուի ընդհանուր ոգու մեջ:

 

- Կարտիե հիմնադրամի հավաքածուն հիմնականում բաղկացած է պատվիրված նմուշներից, որոնք ստեղծվել են մեր հովանավորչությամբ հերթական ցուցադրության շրջանակներում: Սակայն կան նաեւ նմուշներ, որոնք մենք ձեռք ենք բերում իրենց եզակիության շնորհիվ: Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն իրենց տեսակի մեջ եզակի են, մի աննկարագրելի սինթեզի շնորհիվ դրանք հատում են կինեմատոգրաֆիական սահմանը եւ դառնում արվեստանմուշ, որն ազատ կարող է ցուցադրվել թանգարանային սրահներում: Կարտիե հիմնադրամի հավաքածուն բազմատեսակ է եւ գույնզգույն, այն պարունակում է արվեստի բոլոր արտահայտչամիջոցները, եւ բնականաբար ֆիլմը դրա կարեւորագույն մասն է կազմում:

 

- Ի՞նչ համագործակցության ծրագրեր ունեք Վարպետի հետ ապագայի համար:

 

- Մենք միշտ Արտավազդ Փելեշյանի հետ համագործակցելու ցանկություն ունենք, սակայն նախ պետք է ստեղծել կատարյալ պայմաններ: Ապագայում մեր նպատակն է ցուցադրել Կարտիե հիմնադրամի հավաքածուի նմուշները աշխարհի տարբեր թանգարաններում եւ արվեստի կենտրոններում: Իհարկե, Վարպետի ֆիլմերն այս ծրագրերի մասն են կազմելու:

 

- Ի՞նչ եք կարծում, Արտավազդ Փելեշյանի աշխատանքները ասոցացվո՞ւմ են ազգային տարրերի հետ, թե՞ ունեն համամարդկային արժեք:

 

- Կարծում եմ, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, դրանց պատկերներն ու ձայնային ուժը հասնում են ոչ թե համաշխարհային, այլ տիեզերական չափանիշների: Պատահական այցելուն, ցուցասրահում տեսնելով «Բնիկները», երբեք չէր կարողանա գուշակել ֆիլմի ազգային պատկանելությունը: Բայց դա ամենեւին հայկական ոգու բացակայությունից չէ, այլ ճիշտ հակառակը` հայկական ոգին այնքան անսահման է, որ կարող է դուրս գալ հայկականության սահմաններից: Փելեշյանի ֆիլմերը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել հայ մշակույթը կամ խոսել հայերեն: Կարծում եմ, լեզվի բացակայությունը Վարպետի ոճային փայլուն լուծումներից մեկն է, այն ստեղծում է պատկերի լեզուն` պարզ եւ մաքուր: Անկասկած, կա որոշակի ոճ, որը ներշնչվել է հայկական մշակույթից: Իհարկե, խորհրդային կինոմատոգրաֆիայի դպրոցն իր մեծ ներդրումն ունի, սակայն, ըստ իս, դա երեւում եւ գնահատվում է տեխնիկական տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է դիտողի վիզուալ եւ էմոցիոնալ ընկալմանը, ապա այն սահմաններ չունի:

 

- Ժամանակի հետ ինչպե՞ս են «ծերանում» Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը:

 

- Դրանք պարզապես չեն ծերանում, ինչպես այն ամենը, ինչ համամարդկային է: Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը ունեն այն յուրահատուկ լեզուն, որը հատում է տարածությունն ու ժամանակը: Այդ ուժը հատուկ է միայն արվեստի մեծագույն ստեղծագործություններին:

 

Գրացիա Կուարոնիի հետ զրուցել է Լիլիթ Սոխակյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին