Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել - Mediamax.am

Փետրվար 23, 2026
8082 դիտում

Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Կարեն Անդրեասյանը
Կարեն Անդրեասյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

 

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- ասված է հաղորդագրությունում:

 

Կարեն Անդրեասյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները ստանձնել էր 2011թ. մարտի 3-ին:




Մեր ընտրանին