Կյանքից հեռացել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը - Mediamax.am

1785 դիտում

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը


Գեորգ Բրուտյանը
Գեորգ Բրուտյանը

Երեւան: Մեդիամաքս: Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն է կնքել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը:

Գիտությունների Ազգային ակադեմիայից նշել են, որ Գեորգ Բրուտյանը հիմնադրել եւ ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ եւ գիտական կազմակերպություններ: Նա մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

 

Գեորգ Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների:

 

Գեորգ Բրուտյանը մի շարք գիտական ուղղությունների եւ մեթոդաբանական սկզբունքների հեղինակ է, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Համաշխարհային լայն ճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտյանական հայեցակարգը եւ նրա հիմնադրած Փաստարկման երեւանյան դպրոցը: Մեծ է Գեորգ Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի եւ հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:

 

Գեորգ Բրուտյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 11-ին`ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին