Բացվել է Մարգար Սեդրակյանի անվանական հուշատախտակը - Mediamax.am

1969 դիտում

Բացվել է Մարգար Սեդրակյանի անվանական հուշատախտակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ  Տրեստ»-ի պատմական շենքի վրա նախօրեին բացվել է կոնյակագործության մաեստրո, սոցիալիստական աշխատանքի հերոս Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Վարպետաց վարպետի դերը հայկական կոնյակի արտադրության ու տարածման գործում անփոխարինելի է. ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիր Մարգար Սեդրակյանի ստեղծած կոնյակներից շատերն առ այսօր շարունակում են արտադրվել Երեւանի կոնյակի գործարանում:

 

Հուշատախտակի բացման գաղափարը Մարգար Սեդրակյանի որդունն է` Սեդրակ Մարգարովիչինը: Այն կյանքի են կոչել դիզայներ Իզա Չոլախյանն ու վարպետ Զավենը:

 

«Անի» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքի երկրորդ հարկում է երկար տարիներ բնակվել Մարգար Սեդրակյանը: Շենքում հիմնականում ապրում էին կոնյակի գործարանի աշխատակիցները, բանվորները: Հենց այս բնակարանում է ծնվել տիկին Վանուհին` Մարգար Սեդրակյանի դուստրը. «Շատ հուզված եմ, երկար ենք սպասել այս օրվան: Մի մեծ իղձ էլ ունենք. ուզում ենք, որ Կոնյակի գործարանի շրջակայքում գտնվող փողոցներից մեկն անվանակոչվի հորս պատվին»:

 

Հուշատախտակի տեղադրման թույլտվությունն ընտանիքի անդամները ստացել էին դեռ 2007թ.` վարպետի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Սակայն մի քանի տարի էր պահանջվել` գաղափարը կյանքի կոչելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգար Սեդրակյանի ութ թոռներից չորսը ծնվել են հայտնի պապիկի մահից հետո: Գոհար Պետրոսյանը վերջինն էր թոռնիկներից, որը տեսել է պապիկին եւ ջերմ հիշողություններ ունի նրա հետ կապված: Գոհարի խոսքով` ժառանգներից ոչ ոք չի շարունակել պապիկի գործը:

 

Վարպետի թոռներից, ՀՀ նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը նշում է, որ իր անունը «Նաիրի» կոնյակի հետ որեւէ կապ չունի եւ դա պարզապես համընկնում է:

 

«Չափազանց կարեւոր ու սպասված օր է մեր ընտանիքի համար: Մարգար Սեդրակյանը հրաշալի օրինակ է բոլորի համար. մարդ, ով սկսեց իր գործունեությունն անհավանական բարդ պայմաններում` Ցեղասպանությունը վերապրած, որբ, առանց որեւէ ծանոթության: Այն, ինչ ստեղծեց Մարգար Սեդրակյանը, այսօր էլ աշխատում է: Այն ժամանակ չկար մարկետինգ, բրենդավորում, իսկ նա հենց դրանով էր զբաղվում: Ասում են` մարդն ապրում է այնքան, որքան իրեն հիշում են: Այս հուշատախտակը եւս մի միջոց է, որ նրա մասին միշտ հիշեն»,- ասում է Նաիրի Պետրոսյանը:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, որն իր հետ Մարգար Սեդրակյանի մասին արխիվային նյութեր էր բերել: Նվիրելով դրանք վարպետի որդուն` Սեդրակ Սեդրակյանին, Ամատունի Վիրաբյանը հույս է հայտնել, որ մի օր լույս կտեսնի կոնյակագործի կյանքին ու գործունեությանը նվիրված գիրքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգար Սեդրակյանը մոտ 30 տարի աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում` որպես ինժեներ-տեխնոլոգ: Նա ստեղծել է «Հոբելյանական», «Դվին», «Երեւան», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արմենիա», «40 տարի», «50 տարի» կոնյակները: 1966թ. նա արժանացել է «կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչմանը»:

 

1945թ.՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը Չերչիլին հյուրասիրել է Մարգար Սեդրակյանի ստեղծած «Դվին» կոնյակը: Մեծ Բրիտանիայի վարչապետն այնքան է հավանել կոնյակը, որ այդ օրվանից Ստալինի կարգադրությամբ նրան պարբերաբար ուղարկել են «Դվին»-ի պատկառելի խմբաքանակներ: Որոշ ժամանակ անց մի օր Չերչիլը բողոքել է` ասելով, որ կոնյակն իր համը փոխել է: Ստալինը Անաստաս Միկոյանին ուղարկել է Երեւան՝ պատճառը պարզելու նպատակով: Անաստաս Միկոյանը ժամանել է գործարան եւ կարգադրել կանչել Մարգար Սեդրակյանին: Նրան պատասխանել են, որ գլխավոր տեխնոլոգն արդեն մեկ տարի է, ինչ աքսորված է: Իմանալով այդ լուրը` Ստալինը հրամայել է Մարգար Սեդրակյանին վերադարձնել Երեւան, իսկ «Դվին»-ը վերականգնել է իր նախկին համը:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին