Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի «50 գլոբալ հայերը» նախագծի հերոս, Ուրբանում եւ Շամպեյնում Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը նշանակվել է համալսարանին կից նորաստեղծ Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն:
Լաբորատորիան հետազոտելու է Գլոբալ տեղորոշման համակարգից (GPS) դուրս գործող նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի կառավարման ուղիները, ինչպես նաեւ զբաղվելու է մարդկանց եւ ռոբոտների միջեւ անվտանգ ու արդյունավետ շփման հնարավորության ձեւավորմամբ:
Լաբորատորիան միավորելու է տարբեր ֆակուլտետներից 10-ից ավելի մասնագետների, որոնք Նաիրա Հովակիմյանի ղեկավարությամբ ներգրավված են լինելու տարաբնույթ խնդիրների լուծման գործընթացներում:
Նաիրա Հովակիմյանի կյանքի եւ գործունեության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
















