ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Երեւան կժամանի - Mediamax.am

exclusive
3366 դիտում

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Երեւան կժամանի


Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հունվարի 15-ին Երեւան կայցելի:

Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Ջեյմս Ապատուրայը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ:

 

2014թ. սեպտեմբերին Ջեյմս Ապատուրայը գոհունակություն էր հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովին մասնակցելու փաստի առիթով:

 

«ՆԱՏՕ-ն եւ անձնապես ես, շատ գոհ ենք, որ նախագահ Սարգսյանը կարողացավ մասնակցել Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Վերջին տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը ամուր գործնական համագործակցություն են զարգացրել: Հայաստանը ուժեր է տրամադրել Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելությունների համար: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու նաեւ Աֆղանստանում անցկացվելիք ոչ ռազմական առաքելությանը, որը կմեկնարկի գալիք տարի: Այս տարի Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնեցրին նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը 2015-2016 թթ.-ի համար», - ասել էր Ջեյմս Ապատուրայը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին