The Armenian Reporter թերթը կփակվի - Mediamax.am

5269 դիտում

The Armenian Reporter թերթը կփակվի


Լուսանկարը` http://www.cmf.am


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգներում հրատարակվող The Armenian Reporter թերթը կփակվի:

Այս մասին տեղեկացրել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի ղեկավար Քեթլին Գաֆեսճյան Բարադարանը:

 

«Մեր հիմնադրամը The Armenian Reporter-ը փակելու որոշումը դժվար է կայացրել: Ցավում ենք, որ հարկադրված են ընդունել այս որոշումը պարբերականի 8 տարվա հրատարակությունից հետո եւ շնորհակալ ենք մեր ընթերցողներին ու հեղինակներին»,- ասել է նա:

 

The Armenian Reporter անգլիալեզու պարբերականը 1967թ. Նյու Յորքում հիմնել էր Էդվարդ Պողոսյանը: 2006թ. մայիսին թերթը վաճառվել էր CS Media հոլդինգին, որի համասեփականատերն էր Ջերալդ Գաֆեսճյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին