Վարչապետը խոսել է սելեկտիվ աբորտների խնդրի մասին - Mediamax.am

Մարտ 08, 2026
5287 դիտում

Վարչապետը խոսել է սելեկտիվ աբորտների խնդրի մասին


Հովիկ Աբրահամյանը
Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը խոսել է սելեկտիվ աբորտների խնդրի մասին:

«Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր Հայաստանը գտնվում է աշխարհում վերջին տեղը: Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ ծնունդների սեռային հարաբերակցությանը: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետեւանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարներին մշակել մինչեւ 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր», -ասել է կառավարության ղեկավարը:

 

Մեդիամաքս-ը վերջին տարիներին շատ է անդրադարձել սելեկտիվ աբորտների խնդրին. հրապարակումներից մի քանիսը հասանելի են այս հղումներով.

 

http://www.mediamax.am/am/news/society/8107/

 

http://www.mediamax.am/am/column/12322/

 

http://www.mediamax.am/am/news/interviews/5263/

 

http://www.mediamax.am/am/news/society/4203/




Մեր ընտրանին