Մինչ Երեւանում ընթանում էր «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը, Փարիզում կայացավ եզակի միջոցառում, որը Երեւանում կարծես աննկատ մնաց:
Հուլիսի 10-ին ժամանակակից արվեստի Կարտյե հիմնադրամում (Fondation Cartier pour l’art contemporain) տեղի ունեցավ լեգենդար երաժիշտ եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթի հեղինակած «Կարապներ» ստեղծագործության պրեմիերան, որը նա նվիրել է անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:
Փաթի Սմիթը գրել է «Կարապները»՝ ոգեշնչվելով «Բնակիչները» ֆիլմից, որը Փելեշյանը նկարահանել էր 1970 թվականին:
Անվանի ռեժիսորը ներկա էր պրեմիերային:
67-ամյա Փաթի Սմիթը ռոքի լեգենդներից է, նրան համարում նաեւ փանք-ռոքի հիմնադիրներից մեկը: Rolling Stone ամսագիրը Փաթի Սմիթին ընդգրկել է բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում:
Մայիսի 10-ից Փելեշյանի «Մեր Դարը» ֆիլմը ամեն օր (բացի երկուշաբթի օրերից) ցուցադրվում է ժամանակակից արվեստի Cartier հիմնադրամում: Ցուցադրությունը կընթանա մինչեւ օգոստոսի 24-ը:




















