Երեւան: Մեդիամաքս: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ասել է, որ Հայաստանում «մեծ խանդավառություն եւ սեր կա շախմատի հանդեպ, եւ դա եզակի երեւույթ է»:
Մագնուս Կարլսենն այդ մասին ասել է հունիսի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Մագնուս Կարլսենն ասել է, որ շախմատ խաղալ իրեն սովորեցրել է հայրը:
«Պրոֆեսիոնալ շախմատիստ դառնում ես այն ժամանակ, երբ փորձ ունես, խաղը քեզանով ես անում, անընդհատ մտածում ես պարտիաների մասին», - ժպտալով ասաց նա:
Մագնուս Կարլսենը Հայաստան է այցելել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ Acronis ընկերության հրավերով:
Հունիսի 23-ին Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը Տաթեում համաժամանակյա խաղ են անցկացրել Հալիձոր եւ Տաթեւ համայնքների բնակիչների եւ հոգեւորականների հետ:
Խաղի ամենաերիտասարդ մասնակիցը 7-ամյա Ալեքս Սահակյանն էր Հալիձոր գյուղից, իսկ ամենալավ արդյունքը գրանցել է Տաթեւ գյուղի բնակիչ Լուսինե Պողոսյանը՝ նա ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ:
Այսօր Մագնուս Կարլսենին Երեւանում կընդունի Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: