Հայտնի է սեպտեմբերին Երեւանում կայանալիք STARMUS փառատոնի ծրագիրը - Mediamax.am

1636 դիտում

Հայտնի է սեպտեմբերին Երեւանում կայանալիք STARMUS փառատոնի ծրագիրը


Գարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդվարդ Մոսերը
Էդվարդ Մոսերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեյվիդ Այքերինը
Դեյվիդ Այքերինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնը: Հունիսի 16-ին Մատենադարանում ներկայացվել են STARMUS VI-ի ծրագիրն ու միջոցառումները:

 

Հայաստանում STARMUS VI-ն  անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

 

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից եւ միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

 

Էքսպերիմենտ Հայաստանում

 

Գարիկ Իսրայելյան, փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս

 

Հայաստան բերելը էքսպերիմենտ է STARMUS-ի համար, որին մեր հոգաբարձուների խորհուրդը հարցականով էր նայում: Բոլորս գիտենք, որ STARMUS-ը արտակարգ կանցներ ցանկացած եվրոպական երկրում ու շատ հրավերներ ունեինք, բայց որոշեցինք գալ Հայաստան՝ տեսնելու թե´ ժողովրդի, թե´ մեդիայի, թե´ տեղական բիզնեսի արձագանքն այս փառատոնի նկատմամբ:

Գարիկ Իսրայելյանը Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաջորդ STARMUS-ների համար հրավերներն արդեն իսկ կան, քանի որ այն դարձել է աշխարհի ամենահեղինակավոր ու պահանջված միջոցառումը:

 

Սովորաբար փառատոնին մասնակցում են շատ իրավաբաններ, բժիշկներ եւ IT ոլորտի ներկայացուցիչներ, գիտնականներ քիչ են լինում: Շատ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի վիճակագրությունը Հայաստանում: Կարծում եմ՝ ուսանողները շատ կլինեն:

 

Մեզ համար շատ կարեւոր է առավելագույնս հասանելի դարձնել փառատոնը երիտասարդությանն ու հասարակության ամենալայն շրջանակներին, եւ ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն մատչելի գին՝ 25 000 դրամ մասնակիցների եւ 20 000 դրամ ուսանողների համար, ընդ որում՝ դասախոսությունների չորս օրերի մասնակցության համար: Անպայման Արցախից երիտասարդների եւս ներգրավելու ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցավոք, փառատոնը այս տարի ոչ մի տեղական հովանավոր չունի, մինչդեռ Նորվեգիայում տեղական ընկերությունները հերթ էին կանգնել STARMUS-ի հետ համագործակցելու համար: Գուցե այս երկու ամսվա ընթացքում Հայաստանում վիճակը դեռ փոխվի:

 

Կոնֆերանս, մրցանակաբաշխություն, կլոր-սեղան

 

Փառատոնի շրջանակում տեղի է ունենալու մեծ կոնֆերանս «Բացահայտիր տիեզերքը եւ փոխիր աշխարհը» խորագրով, որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է շուրջ 7 000 մասնակցի ներկայություն։ Սկսելու ենք ամեն օր ժամը 15:00-ից: Կարճ դասախոսություններով եւ պանելային քննարկումներով հանդես են գալու Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, ինժեներներ, գիտնականներ: Նրանք նաեւ շրջելու են բուհերով, այցելելու են TUMO կենտրոն:  

 

Կազմակերպում ենք նաեւ «գիտության ճամբար» Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, որտեղ կտեղադրվեն մոտ 20 տաղավարներ: Դրանցից յուրաքանչյուրը կներկայացնի գիտության եւ տեխնոլոգիայի տարբեր ոլորտների վերջին նվաճումները: Նաեւ բեմ կունենանք, որտեղ երեկոյան համերգներ կանցկացվեն:

Գարիկ Իսրայելյանը Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղի է ունենալու Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»։ Այն շնորհում են մարդկանց, որոնք գիտության  մասսայականացման մեջ շատ մեծ ներդրում են ունեցել երաժշտության, կինոարվեստի, գիտահանրամատչելի գրքերի եւ այլ ճանապարհներով:

 

Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ կունենանք ավանդական

«108 րոպե Կլոր-սեղան քննարկում»-ը: Վայրը դեռեւս չենք որոշել, սակայն շատ հետաքրքիր տեղ ենք ընտրելու:

 

Ուղեղը եւ երաժշտությունը

 

Էդվարդ Մոսեր, Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ

 

Երբ առաջին անգամ մասնակցեցի STARMUS փառատոնին, ինձ համար շատ հետաքրքիր էր լսել գիտնականների, որոնց ուսումնասիրության ոլորտը տարբեր է՝ հատկապես ոգեւորվում եմ տիեզերքի մասին դասախոսություններով: Փառատոնի միջդիսցիպլինար մոտեցումը բացեց իմ աչքերը:

Էդվարդ Մոսերը Էդվարդ Մոսերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն կունենամ գտնվելու Երեւանում Covid-19-ի պատճառով փառատոնը հետաձգելուց հետո: Դասախոսությունս կլինի ուղեղի եւ երաժշտության մասին, որը թեեւ փառատոնի հիմնական թեման չէ, սակայն STARMUS-ին բնորոշ է երաժշտության վրա մեծ շեշտադրություն կատարելը: Ես կխոսեմ այն մասին, թե ինչպես է երաժշտությունը միացվում ուղեղի կողմից:

 

Աստղալուսանկարչություն եւ աստղային երեկույթ

 

Դեյվիդ Այքերին, STARMUS խորհրդի անդամ, ամերիկյան Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր

 

Մենք հիմա աստղագիտության եւ աստղաֆիզիկայի ոսկե դարում ենք, որտեղ գիտության տարբեր ճյուղերի բացահայտումների ջրհեղեղ է: Փառատոնի շրջանակում Հայաստան են գալու գիտության աստղեր, որոնց հետ մարդիկ հաղորդակցվելու հնարավորություն կստանան:

 

Այս տարվա փառատոնի յուրահատկություններից է Star Party-ին, որի ժամանակ աստղադիտակով տիեզերական տուր ենք անցնելու. դիտելու ենք Լուսինը, Յուպիտերը, Սատուրնը, միջաստղային ամպեր, աստղակույտեր եւ այլն:

 

Փառատոնից առաջ անցկացվելու է նաեւ աստղալուսանկարչության դպրոց: Այսօր գեղեցիկ աստղային լուսանկարներ հնարավոր է ստանալ անգամ հասարակ տեսախցիկներով: Դպրոցի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես դա անել, ինչ երկնային երեւույթներ կարող են լուսանկարել: Հրաշալի զգացողություն է, երբ տիեզերքի սեփական նկարներն ես հավաքում: Դրանցով նորովի ես զգում՝ որտեղ ես դու տիեզերքում եւ ինչ է դա նշանակում:

Դեյվիդ Այքերինը Դեյվիդ Այքերինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անհամբեր սպասում ենք բոլորին: Իսկապես հրաշալի ժամանակ ենք անցկացնելու, դա ես կարող եմ խոստանալ:

 

Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոսերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne),  Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարեւիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ արտիստների ու գիտնականների:

 

Մասնակից բոլոր խոսնակների եւ արտիստների անունները ներկայացված են փառատոնի պաշտոնական կայքում եւ պարբերաբար համալրվում են նոր անուններով։

 

Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

 

STARMUS VI փառատոնի ամբողջական ծրագրին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական էջում:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին