Արտեմ Փաթափուտյան. Գիտությունը, հռչակը եւ Հայաստանի հեռանկարները - Mediamax.am

4054 դիտում

Արտեմ Փաթափուտյան. Գիտությունը, հռչակը եւ Հայաստանի հեռանկարները


Արտեմ Փաթափուտյանը
Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտեմ Փաթափուտյանը
Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտեմ Փաթափուտյանը
Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտեմ Փաթափուտյանը
Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտեմ Փաթափուտյանը
Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտեմ Փաթափուտյանը
Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մրցանակը հունիսի 14-ին նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին: 2021 թվականին նա՝ Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին, ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար: Արտեմ Փաթափությանի մրցանակը լինելու է թանգարանի մշտական ցուցադրությունների մի մասը։ Հանձնման արարողությունից հետո գիտնականը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին։

 

Գիտություն եւ հռչակ

 

Գիտությունը դանդաղ գործընթաց է։ Ես արդեն 22 տարի պրոֆեսոր եմ: Միշտ ասում եմ, որ գիտնականները գիտությամբ չեն զբաղվում մրցանակների կամ ճանաչում ձեռք բերելու համար։ Մենք դա անում ենք, որովհետեւ հետաքրքրասեր ենք եւ շահագրգռված ենք կատարելագործել գիտությունը՝ եւ հանուն գիտության՝ զուտ հետաքրքրասիրությունից ելնելով, եւ մարդկության օգուտի համար՝ հուսալով, որ երբեւէ մեր հիմնարար հետազոտությունները կվերածվեն կլինիկական լուծումների:

Արտեմ Փաթափուտյանը Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք աշխատում ենք այս գիտական հարցերի շուրջ 23 տարի՝ այն պահից, երբ ես հիմնեցի իմ լաբորատորիան: 12 տարի առաջ եղավ էվրիկայի պահ, երբ մենք գտանք այս մեխանիկական սենսորները: Բայց տարիներ պահանջվեցին ապացուցելու համար, որ դա էական նշանակություն ունի: Այսպիսով, դա շատ երկար ժամանակ է պահանջում: Ես նաեւ ուզում էի նշել, որ չնայած մենք կատարում ենք կենսաբանական հիմնական հետազոտություններ, դրանցից մի քանիսը վերածվում են հանրօգուտ բանի եւ նոր դեղամիջոցներ ստեղծելու հիմք դառնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես սիրում եմ իմ գործը: Ամեն օր գալիս եմ աշխատանքի՝ հասկանալու կյանքի մեխանիզմը,  ուսումնասիրելու մեր մարմինները եւ պարզելու, թե ինչ է տեղի ունենում, երբ ամեն ինչ սխալ է ընթանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոբելյան մրցանակից հետո ունեցած ճանաչումը հրաշալի բան էր նաեւ անձնական եւ ազգային մակարդակում: Իմ ամենամեծ հույսն այն է, որ սա կոգեշնչի երիտասարդ գիտնականների հաջորդ սերնդին ու նաեւ մարդկանց՝ գիտության եւ տեխնոլոգիայի մեջ խորանալու համար, ինչը, զուտ տեսական բան չէ, եւ կարող է օգնել երկրի տնտեսությանն ու այլ ոլորտներին:

 

Ես սովոր եմ աշխատել լաբորատորիայում եւ շփվել ասպիրանտների, պրոֆեսորների հետ, եւ ոչ լրագրողների: Այս համբավն ինձ համար նորություն է: Այս իրավիճակը փոխում է շատ բաներ, եւ ես ունեմ հնարավորություններ, որոնք նախկինում գուցե չունենայի: Այսպիսով, ես ուսումնասիրում եմ սա, որպեսզի տեսնեմ, թե ինչ եմ ուզում անել հետագայում: Բայց քանի որ ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ, չեմ ուզում շատ փոխվել: Իհարկե, այս ճանաչումը մեծ ուրախություն է պարգեւում:

Արտեմ Փաթափուտյանը Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ մրցանակը հսկայական բան է, բայց ես միշտ շեշտում եմ, որ աշխատանքն ավելի կարեւոր է։ Ուստի հուսով եմ, որ նոր սերունդը կգտնի այն դաշտը, որտեղ նրանք կցանկանան հաջողել, կսիրեն այն, բայց միեւնույն ժամանակ դա օգուտ կտա հասարակությանը:

 

Գիտությունը եւ Հայաստանի հեռանկարը

 

Երեկ ԹՈՒՄՈ կենտրոնում հանդիպեցի շատ փայլուն, հետաքրքրասեր, ստեղծագործ երեխաների: Նրանք պատրաստ են մեծ բաներ ստեղծել։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է ենթակառուցվածքներ ստեղծի, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել։ Դուք պետք է համոզվեք, որ բավականաչափ գումար եք վճարում գիտնականներին, որպեսզի նրանք կարողանան ձգտել ինչ-որ բանի՝ առանց չափազանց մեծ անձնական զոհաբերությունների:

 

Պետական եւ մասնավոր հաստատությունների միջեւ համագործակցությունը անհրաժեշտ է, որպեսզի գիտնականները կարողանան զգալ, որ մեծ հնարավորություններ կան իրենց գիտական աստիճան ստանալուց հետո: Ես լսել եմ, որ գիտության եւ գիտնականների ֆինանսավորումը Հայաստանում ավելացել է վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչը շատ լավ է, եւ հուսով եմ, որ այդ միտումը կարող է շարունակվել:

Արտեմ Փաթափուտյանը Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես այստեղ եմ՝ բացահայտելու տեղական գիտությունն ու տեսնելու, թե ինչպես կարող եմ ներգրավվել եւ, անհրաժեշտության դեպքում, օգնել: Հայաստան գալն ու այստեղ աշխատելը հնարավոր է, բայց այդ հարցը չեմ քննարկել։

 

Գիտությունը Միացյալ Նահանգներում հսկայական ձեռնարկություն է:

 

Կառավարության կողմից միլիարդավոր դոլարների ներդրումներ կան: Բնականաբար, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այդ ամենը, բայց դա չի նշանակում, որ հույս չկա կամ պետք չէ անել ճիշտ հակառակը։

Արտեմ Փաթափուտյանը Արտեմ Փաթափուտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համակարգչային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ծաղկում է. կան բազմաթիվ նոր ընկերություններ եւ ավելի շատ կրթության հնարավորություններ ճարտարագիտության ոլորտում: Մենք կարող ենք հուսալ, որ կենսական գիտությունների մեջ ռազմավարական ներդրումներ կատարելով, դրա որոշ ասպեկտներ եւս կարող են ծաղկել եւ դառնալ եւ՛ գիտական, եւ՛ տնտեսական հիմնական ասպեկտներ հասարակության կյանքում:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին