Երեւանում կնշվի առաջին մոլորակագնացի «հայր» Ալեքսանդր Քեմուրջյանի 100 –ամյակը - Mediamax.am

exclusive
3044 դիտում

Երեւանում կնշվի առաջին մոլորակագնացի «հայր» Ալեքսանդր Քեմուրջյանի 100 –ամյակը


Ալեքսանդր Քեմուրջյանը
Ալեքսանդր Քեմուրջյանը
Ալեքսանդր Քեմուրջյանը (ձախից)
Ալեքսանդր Քեմուրջյանը (ձախից)

2021 թ. հոկտեմբերի 4-ին լրացավ տիեզերական տրանսպորտաշինության խորհրդային գիտական դպրոցի հիմնադիր, հայազգի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը։

 

Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականին Վլադիկավկազում, մահացել է 2003 թվականին Սանկտ Պետերբուրգում: Նա նախագծել է առաջին մոլորակագնացները՝ «Լուսնագնաց-1» եւ «Լուսանագնաց -2», ինչպես նաեւ առաջին «ПрОП-М» մարսագնացը, որը 1971 թվականի դեկտեմբերի 2-ին Մարս էր իջեցվել «Մարս-3» կայանով:

Ալեքսանդր Քեմուրջյանը (ձախից) Ալեքսանդր Քեմուրջյանը (ձախից)

 

Ալեքսանդր Քեմուրջյանը նախագծել է STR-1 ռոբոտը, որը 1986 թվականի աղետից հետո Չեռնոբիլի ատոմակայանի տանիքից հեռացրել էր ավելի քան 90 տոննա ռադիոակտիվ նյութ: Կոնստրուկտորն անձամբ էր մասնակցել Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացմանը եւ ստացել ճառագայթման մեծ չափաբաժին:

 

2010 թվականից ի վեր Ռուսաստանի տիեզերական ընկերությունը պարգեւատրում է Քեմուրջյանի անվան մեդալով:

 

2021թ. հոկտեմբերի 17-ին Starmus գիտության եւ արվեստի փառատոնը Երեւանում կանցկացնի միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին: Այն կանցկացվի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո, Picsart եւ Krisp ընկերությունների աջակցությամբ:

 

Աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը Մեդիամաքսին ասել է, որ Ալեքսանդր Քեմուրջյանին նվիրված քննարկումներ կլինեն նաեւ բուն Starmus փառատոնի ընթացքում, որը 2022 թվականին անցկացվելու է Հայաստանում եւ նվիրված է լինելու Մարսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին