Երեւան: Մեդիամաքս: Ազգային հետազոտական միջուկային ինստիտուտի (ՄԻՖԻ) աջակցությամբ փետրվարի 8-ից 9-ը Երեւանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային ֆիզիկա-մաթեմատիկական եւ ինժեներական օլիմպիադաների եզրափակիչները, որոնց մասնակցել են Հայաստանի 8-ից 12-րդ դասարանների աշակերտներ։
Ընտրական փուլին մասնակցել էին ավելի քան 200 բարձր դասարանցիներ, իսկ եզրափակիչ էին հասել մոտ 80-ը։ Օլիմպիադաների հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն 2020 թվականի մարտին։ Նրանք կստանան ՄԻՖԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում՝ անվճար սովորելու հնարավորություն։
Օլիմպիադաների անցկացման գլխավոր նպատակն է Հայաստանում ֆիզիկա-մաթեմատիկական կրթության զարգացումը, ինչպես նաեւ ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը։
















