«Look around». Գիտական «հրավառություն» դպրոցականների համար - Mediamax.am

4167 դիտում

«Look around». Գիտական «հրավառություն» դպրոցականների համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղգաշյանը
Ռուբեն Աղգաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում շաբաթ օրերի համար անսովոր ակտիվություն է. դպրոցական երեխաները, մեկը մյուսին հերթ չտալով, մոտենում են բակում տեղադրված տաղավարներին ու գիտության լեզվով մրցում միմյանց հետ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցականներին համալսարան է բերել «Look around» գիտության փառատոնը, որն անցկացվում է Պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ու Երևանում գիտության եւ մշակույթի ոուսաստանյան կենտրոնի աջակցությամբ։ Թեմատիկ գոտիները նվիրված են գիտության առաջատար ուղղություններին՝ միջուկային բժշկություն, լրացված իրականություն, ատոմային էլեկտրակայաններ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենց մուտքի մոտ երեխաներին սպասում է մասնագիտութունների անիվը: Նյութաբան, բժշկական ֆիզիկոս, ռադիոքիմիկոս, ինժեներ կոնստրուկտոր, աստղաֆիզիկոս, ինժեներ հետազոտող. մասնագիտություններն են, որոնցից մեկի վրա անիվը կանգ է առնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնակիցը վերցնում է համապատասխան անձնագիրը, որի վրա նշված են ընտրված մասնագիտության վերաբերյալ երեք գիտական զվարճալի մրցույթները, դրանք հաջողությամբ անցնելու հետո սպասվում են «խելացի» նվերներ: Մասնակիցները նաեւ վկայական են ստանում, որ հաջողությամբ անցնել են մասնագիտության ընտրության ճանապարհը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշողության սեղանի մոտ երեխաները փորձում են նայել, հիշել ու գտնել չորս միանման նկարները, ատոմային էներգետիկային վերաբերող տաղավարում՝ նկարագրել իրենց ներկայացված տերմինների նշանակությունը, աստղագիտության տաղավարում՝ ինքնուրույն հրթիռ կառուցել, ռոբոտաշինության վարպետության դասին մասնակցել, բժշկական ֆիզիկայի տաղավարում՝ ռադիոիզոտոպային հետազոտության մասնակցել եւ այլն:

 

«Ռադիոիզոտոպներով ախտորոշման ցուցադրական փորձ ենք կատարում: Իզոտոպները շարժվում են կմախքի անոթներով եւ կուտակվում այն հատվածում, որտեղ խնդիր կա: Այս ուղղությունն ակտուալ է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը լուրջ ներուժ ունի այն զարգացնելու համար»,- ասում է Պոլիտեխնիկական համալսարանի Ատոմային էներգետիկայի ֆակուլտետի ուսանող Միքայել Ղեւոնդյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ այլ տաղավարում երեխաները ծանոթանում են ատոմային ռեակտորին, հասկանում, թե ինչպես է այն աշխատում, ինչ է միջուկային վառելիքը, փորձում են ճիշտ բեռնավորել միջուկային ռեակտորը:

 

«Հայաստանում այս ուղղության նկատմամբ հետաքրքրվածությունը մեծ է: Պոլիտեխնիկական համալսարանում էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ոլորտում համապատասխան մասնագիտություն ստանալուց հետո ուսանողները կարողանում են ուսումը շարունակել արտասահմանյան բուհերում: Մենք համագործակցում ենք առաջատար կազմակերպությունների հետ, ինչպիսին է «Ռոսատոմը»: Այս միջոցառումն էլ փորձ է երեխաների մեջ խթանել հետաքրքրվածությունը, ցույց տալ կայուն էներգետիկայի զարգացման ոլորտում միջուկային էներգետիկայի հեռանկարները: Մեր միջուկային էներգետիկան նոր տեմպեր պետք է ստանա, իսկ որակի առումով առաջատար դիրքերում ենք»,- ասում է Պոլիտեխնիկական համալսարանի Ջերմային էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի դասախոս Անդրանիկ Առաքելյանը: 

 

Ինտելեկտուալ եւ զվարճալի խաղերից բացի՝ նաեւ գիտահանրամատչելի դասախոսություններ են կարդում բանախոսները Հայաստանից ու Ռուսաստանից:

Ռուբեն Աղգաշյանը Ռուբեն Աղգաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանն ասում է, որ գիտությունն ու տեխնոլոգիաներն այսօր այն ուղղությունն են, որոնք պայմանավորելու են ապագան ու երկրի զարգացումը.

 

«Կարեւոր նշանակություն ունեն նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք մեր դպրոցականներին ներկայացնում են գիտությունը եւ այն հարցերը, որոնք վաղը պատասխաններ են պահանջելու»: 

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին