Օդատիեզերական ոչ գծային խնդիրների մասնագետները կգան Երեւան - Mediamax.am

Մարտ 03, 2026
exclusive
13864 դիտում

Օդատիեզերական ոչ գծային խնդիրների մասնագետները կգան Երեւան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում հուլիսի 3-ից 6-ը կկայանա ավիացիոն եւ օդատիեզերական ոչ գծային խնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովը (ICNPAA World Congress 2018):

ICNPAA-ի կազմակերպած համաժողովը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) եւ ՀԱՀ-ի Գիտության ու ճարտարագիտության քոլեջում: 

 

Կազմակերպիչները նշում են, որ միջազգային ֆորումը կխթանի գիտնական համագործակցությունը՝ խրախուսելով գաղափարների եւ տեղեկատվության տարածումը:

 

«Ճարտարագիտության, գիտության եւ օդատիեզերական ոլորտներում մաթեմատիկական խնդիրները խթանել են համագործակցությունը տարբեր ճյուղերի գիտնականների միջեւ: Համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել մաթեմատիկական խնդիրների լուծումների համար: 

 

Այս համաժողովում կներկայանան ակտիվ հետազոտողներ. կրտսեր եւ ավագ ներկայացուցիչներ կլինեն ինչպես ակադեմիական, այնպես էլ արդյունաբերական համայնքից: Ակնկալվում է, որ այս կերպ հնարավորություն կընձեռվի տարբեր սերունդների գիտնականների համագործակցության եւ նրանց բնագավառներում վերջին զարգացումների ամբողջական պատկերը ստանալու համար: 

 

Կոնֆերանսը, հատկապես, միջդիսցիպլինար հետազոտական ուղղությունների ստեղծման հնարավորություն է ընձեռում՝ կապեր հաստատելով համաշխարհային ճանաչում ունեցող հետազոտողների հետ եւ հնարավոր դարձնելով համատեղ միջազգային ծրագրերի իրականացումը, ինչը, անկասկած, կբերի թարմ եւ նորարարական գաղափարներ ու տեխնոլոգիաներ ճարտարագիտության, գիտության եւ օդատիեզերական ոլորտներում»,- ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին