ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները խոստացել են Օլիմպիական խաղերի ընթացքում հարգել հրադադարի ռեժիմը - Mediamax.am

4755 դիտում

ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները խոստացել են Օլիմպիական խաղերի ընթացքում հարգել հրադադարի ռեժիմը


ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները խոստացել են Օլիմպիական խաղերի ընթացքում հարգել հրադադարի ռեժիմը
ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները խոստացել են Օլիմպիական խաղերի ընթացքում հարգել հրադադարի ռեժիմը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը եւ Ադրբեջանի նախագահները խոստացել են հարգել հրադադարի ռեժիմը, հատկապես` Օլիմպիական խաղերի ընթացքում:

Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:

 

Նա նաեւ հաղորդել է, որ չնայած նախագահների նոր հանդիպման մասին դեռեւս պայմանավորվածություն չկա, ՀՀ նախագահը կարեւորել է խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը:

 

Նախօրեին համանախագահներ  Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

Նրանք անդրադարձել են նաեւ Հայաստանի հետ սահմանին եւ Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին