Ադրբեջանցի նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին «երկակի չափանիշների» կիրառման համար - Mediamax.am

4879 դիտում

Ադրբեջանցի նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին «երկակի չափանիշների» կիրառման համար


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այսօր մեղադրել է ԱՄՆ-ին «երկակի չափանիշների» կիրառման մեջ:

Ինչպես հաղորդում է Trend-ը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ հանդիպման ժամանակ Սաֆար Աբիեւն ասել է, որ «Ադրբեջանում նախագահական ընտրություններն եղել են արդար, ժողովրդավարական եւ ազատ, եւ միջազգային կազմակերպությունները դրանց դրական գնահատական են տվել»:

 

Նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը «կողմնակալ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով են հանդես եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ»:

 

Ըստ Աբիեւի, «այդ դրսեւորման մեջ անհնար է երկակի չափանիշների կիրառում չտեսնել»:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը օրինակ է բերել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դրական եզրակացությունը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ, որոնք «ամբողջովին կեղծված էին»:

 

«Չնայած Երեւանում բողոքի ցույցի դուրս եկած հազարավոր մարդկանց դեմ կիրառված զինված ճնշմանը, ինչպես նաեւ ավելի քան տասը ընտրողների սպանությունը, Հայաստանի ղեկավարության վրա որեւէ միջազգային

ճնշում չգործադրվեց», - ասել է Աբիեւը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ «այդ ամենը լուրջ վերլուծության կարիք ունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին