Բաքվում ներկայացվել է «Օկուպացված Աղդամը» համակարգչային խաղը - Mediamax.am

4624 դիտում

Բաքվում ներկայացվել է «Օկուպացված Աղդամը» համակարգչային խաղը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Բաքվում կայացել է «Օկուպացված Աղդամը» համակարգչային խաղի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի հարցերով փոխնախարար Ինտիգամ Բաբաեւն ասել է, որ սա AzDimension երիտասարդ թիմի կողմից ստեղծված եւ նախարարության կողմից աջակցություն ստացած երկրորդ համակարգչային խաղն է:

 

«Այս խաղը կօգնի մեր երկրի պատմության ուսումնասիրությանը, դրական ազդեցություն կունենա երիտասարդների ռազմա-հայրենասիրական կրթության վրա: Հայկական զավթիչների կողմից ավերված Աղդամը ընդգրկված է աշխարհի «20 ուրվական քաղաքներ»-ի ցանկում: Համոզված եմ, որ նախագահ Իլհամ Ալիեւի վարած քաղաքականության շնորհիվ մենք, ի թիվս այլ շրջանների, կազատագրենք Աղդամը եւ կհեռացնենք այն ուրվական երկրների ցանկից», - ասել է Բաբաեւը: 

 

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ստեղծվել էր առաջին խաղը` «Օկուպացված Շուշին»:

 

Խաղը մշակվել է ռազմական ժանրում, ասել է AzDimension խմբի ղեկավար Ֆարիլ Հախվերդիեւը:

 

«Խաղի նպատակն է ազատագրել Աղդամը զավթիչներից: Նոր խաղում բարելավվել է

համակարգչային գրաֆիկան, օգտագործվել են Ղարաբաղի եւ Աղդամի իրական պատկերները օկուպացիայից առաջ եւ հետո», - նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին