Ադրբեջանը մեղադրել է Իրանին «ահաբեկչական հարձակումներ» կազմակերպելու համար - Mediamax.am

Մարտ 07, 2026
296 դիտում

Ադրբեջանը մեղադրել է Իրանին «ահաբեկչական հարձակումներ» կազմակերպելու համար


Լուսանկարը` al-monitor.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ բացահայտել եւ վնասազերծել է երկրի տարածքում գործող «Իրանի հետ կապված ահաբեկչական ցանցը»՝ կանխելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ծրագրված մի շարք ահաբեկչական գործողություններ։

ՊԱԾ-ի տվյալներով՝ գործողությունները ուղղված էին Ադրբեջանի կարեւոր ենթակառուցվածքների եւ բարձրաստիճան անհատների դեմ։ Թիրախների թվում էին Բաքու–Թբիլիսի–Ջեյհան  նավթամուղը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը, լեռնային հրեաների համայնքի ղեկավարը եւ սինագոգը։

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի քաղաքացիներ Բեհնամ Սահեբալի Ռուսթամզադեն եւ Յասեր Ռահիմ Զանդեքիանը, հանցավոր կապ էին հաստատել ադրբեջանցի Թարխան Թարլան օղլու Գուլիեւի հետ՝ մաքսանենգ ճանապարհով պայթուցիչ սարք ներմուծելու նպատակով։

 

Որպես գործողության հիմնական կազմակերպիչ նշվում է ԻՀՊԿ գնդապետ Ալի Ասղար Բորդբար Շերամին։ 

 

Վերջին օրերին Քաթարն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես հայտարարել էին, որ ոչնչացրել են ԻՀՊԿ ենթադրյալ բջիջները, որոնք հարձակումներ էին պատրաստում իրենց երկրների տարածքներում։ 




Մեր ընտրանին