Փաշինյանը եւ Կոբախիձեն կարեւորել են խաղաղության ապահովումը - Mediamax.am

Մարտ 04, 2026
164 դիտում

Փաշինյանը եւ Կոբախիձեն կարեւորել են խաղաղության ապահովումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Թբիլիսիում կայացած երկու երկրի վարչապետների հանդիպմանը «կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը»։ 

 

Նրանք քննարկել են նաեւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ 




Մեր ընտրանին