Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըջը փետրվարի 25-ին Անկարայում ընդունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։
Էրդողանի խորհրդականը հայտնել է, որ քննարկվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
Մեդիամաքսը նշում է, որ Աքիֆ Չաղաթայ Քըլըջը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ,
դեսպան Սերդար Քըլըջի եղբորորդին է։















