Շոյգուն Հայաստանում փոքր ռեակտորների կառուցումը «սպառնալիք» է համարում - Mediamax.am

Փետրվար 13, 2026
408 դիտում

Շոյգուն Հայաստանում փոքր ռեակտորների կառուցումը «սպառնալիք» է համարում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը ստիպված է հաշվի առնել միջուկային անվտանգության նոր սպառնալիքները՝ Հայաստանի տարածքում ամերիկյան փոքր ռեակտորների հավանական կառուցման պատճառով:

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ տարածաշրջանը բարձր սեյսմիկական վտանգներ ունի, իսկ խորհրդային ինժեներները Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ կիրառել են եզակի լուծումներ, որոնք թույլ տվեցին կայանին կանգուն մնալ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

 

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ իր տարածքի հարեւանությամբ «ատոմային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումներ են լինելու»:

 

Նա ասել է նաեւ, որ ԱՄՆ-ը օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման տեխնոլոգիաներ չունի, և եթե Հայաստանում հայտնվեն փոքր ռեակտորներ, օգտագործված վառելիքը պահվելու է երկրի տարածքում, ինչը եւս երկարաժամկետ ռիսկեր է ստեղծում: 




Մեր ընտրանին