Երեւան: Մեդիամաքս: Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։
«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
















