The New York Times. Իրանը կարող է կասեցնել միջուկային ծրագիրը - Mediamax.am

Մարտ 09, 2026
380 դիտում

The New York Times. Իրանը կարող է կասեցնել միջուկային ծրագիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանը պատրաստ է փակել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության սրումից խուսափելու համար:

Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով իրանական եւ ամերիկյան պաշտոնյաներին:

 

Թերթի զրուցակիցները նշել են, որ Թեհրանը նախընտրելի կհամարեր 2025 թվականին ԱՄՆ-ի արված առաջարկը՝ ատոմային էներգիայի արտադրության տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման մասին:

 

NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նամակագրական կապի մեջ են:

 

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ եթե ամերիկյան կողմից չլինեն «սպառնալիքներ եւ անհիմն սպասելիքներ»:




Մեր ընտրանին