Ցմահ ազատազրկված վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային - Mediamax.am

Փետրվար 26, 2026
1043 դիտում

Ցմահ ազատազրկված վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջեւ համագործակցության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: 

 

Վարձկանները գերի էին վերցվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերի:




Մեր ընտրանին