Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը «որեւէ կերպ չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը»։
Ռուբիոն ասել է այս մասին Վաշինգտոնում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ TRIPP-ի իրականացման շրջանակի ստորագրման արարողությունից առաջ։
«Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել այս համաձայնության իրականացման ուղղությամբ, որը, մեր կարծիքով, անհավանական լավ օրինակ է։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար եւ տնտեսական բարգավաճման հնարավորություն կապահովի, բայց կանի դա այնպես, որ ոչ մի կերպ չի վտանգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Այստեղ ինքնիշխանության հարց չկա. սա հարգալից է նրանց ինքնիշխանության նկատմամբ։
«Կարծում ենք, որ TRIPP-ը իսկապես օրինակ կդառնա, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար՝ առանց որեւէ կերպ կասկածի տակ դնելու կամ վտանգելու սեփական ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: