«Ռուսական երկաթուղիներ»-ում մեկնաբանել են դեպի Հայաստան տարանցման բացումը - Mediamax.am

Փետրվար 26, 2026
1435 դիտում

«Ռուսական երկաթուղիներ»-ում մեկնաբանել են դեպի Հայաստան տարանցման բացումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը աշխատում են եռակողմ համաձայնագրի վրա, որը նախատեսում է միասնական սակագներ «Հյուսիս-Հարավ» միջանցքի համար։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին այսօր Բաքվում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։

 

«Այս մոտեցումը ապահովում է պայմանների թափանցիկություն եւ գների կայունություն որոշակի ժամանակահատվածում՝ ստեղծելով ավելի հարմարավետ եւ կանխատեսելի միջավայր բեռնափոխադրողների համար», - ասել է Բելոզյորովը։

 

«Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Պավլովն ասել է, որ «Հյուսիս-Հարավ միջանցքը նպաստում է ոչ միայն Ադրբեջանի եւ Ռուսաստանի, այլեւ տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումների աճին։

 

Նա նշել է, որ դեպի Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցման բացումը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական երկաթուղիների համար։

 

«Դա տեղի է ունեցել բոլորովին վերջերս։ Մենք իրականացրեցինք առաջին փորձնական բեռնափոխադրումը, որը ցույց տվեց, որ երթուղին արդյունավետ է ինչպես բեռնափոխադրողների, այնպես էլ հաճախորդների համար», - հավելել է Սերգեյ Պավլովը։ 




Մեր ընտրանին