Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի եւ ԱՄՆ վերլուծական կենտրոնների ֆորումը - Mediamax.am

Փետրվար 23, 2026
1970 դիտում

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի եւ ԱՄՆ վերլուծական կենտրոնների ֆորումը


Լուսանկարը` azertag.az


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի եւ ԱՄՆ վերլուծական կենտրոնների առաջին ֆորումը։

Ինչպես հաղորդում է Azertac պետական լրատվական գործակալությունը՝ «Ադրբեջան-ԱՄՆ երկխոսությունը ռազմավարական գործընկերության համար» ֆորումի ընթացքում քննարկումներ կընթանան հետեւյալ թեմաներով.

 

- «Վաշինգտոնյան գագաթնաժողովի գնահատում. ազդեցությունը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա»; 

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո»; 

 

«Էներգետիկ անվտանգությունն եւ հաղորդակցությունները»։




Մեր ընտրանին