Փաշինյան. Կստեղծվի ՀՀ-ԱՄՆ ընկերություն, կլինի տնօրենների խորհուրդ - Mediamax.am

Փետրվար 26, 2026
1777 դիտում

Փաշինյան. Կստեղծվի ՀՀ-ԱՄՆ ընկերություն, կլինի տնօրենների խորհուրդ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձ կստեղծվի, որը կլինի TRIPP ընկերություն կամ TRIPP գործընկերություն»:

«Անվան վերջնականացումն ընթացքի մեջ է, այն կլինի Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն, եւ կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը: Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները. բաշխվածությունը կախված կլինի նաեւ մասնաբաժիններից, որի շուրջ ներկայում քննարկումներ են տեղի ունենում:

 

Բայց կարեւոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք: Սա շատ կարեւոր ըմբռնում արձանագրում է»,- «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ նախագիծը կունենա զարգացման մի քանի ուղղություն՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, նաեւ՝ տրանսպորտային այլ հաղորդակցություններ:




Մեր ընտրանին