Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր ասել է, որ իրենց գլխավոր նպատակն է «Հարավային Կովկասը դարձնել համագործակցության կենտրոն»:
«2020 թվականից մեկնարկել է Բաքվից մինչեւ Զանգիլան եւ Հայաստանի սահման երկաթուղային նախագծի իրականացումը։ Նախագիծը կավարտվի 2026 թվականի կեսերին։ Այժմ աշխատանքներ են տարվում նաեւ «Զանգեզուրի հատվածի» 42 կիլոմետրանոց ճանապարհին՝ Հայաստանի տարածքում, որտեղ ներգրավված են մեր ամերիկացի գործընկերները։ Երրորդ հատվածը ընդգրկում է Նախիջեւանը։ Այս ոլորտում նույնպես կատարվում են լրացուցիչ ներդրումներ, եւ մենք համագործակցության ենք հրավիրում այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպացի»,- ասել է նա:
Հիքմեթ Հաջիեւի խոսքով՝ գլխավոր նպատակը «Հարավային Կովկասը դարձնել համագործակցության, եւ ոչ թե՝ հակամարտությունների կենտրոն».
«Պատմականորեն այս տարածաշրջանը լուրջ տուժել է հակամարտություններից եւ պատերազմներից, սակայն մեր նպատակն է փոխել այդ իրականությունը։ Ցավոք, մեր հարեւանությամբ երկու լուրջ աշխարհաքաղաքական լարվածություններ կան»,- եզրափակել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: