Փաշինյանը խոսել է Հայաստանի ապաշրջափակման եւ Սյունիքի ապագայի մասին - Mediamax.am

269 դիտում

Փաշինյանը խոսել է Հայաստանի ապաշրջափակման եւ Սյունիքի ապագայի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վաշինգտոնում ասել է, որ «Սյունիքը եղել է ու կշարունակի կմնա Հայաստանի Հանրապետության մաս»։

«Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող։ Ստորագրված հռչակագրով մենք արձանագրեցինք՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չեն ունենալու։ 

 

Որեւէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա ու դրա մասին խոսք լինել չի կարող։ Պետք չէ ստեղծել խոսույթներ, որոնք չկան»,- պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է, որ Հայաստանն ապաշրջափակվում է.

«Ստորագրված հռչակագրով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը չեն կարող խախտվել։

 

ԱՄՆ-ում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է։ Այսօր կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է։ 

 

Սա դարակազմիկ իրադարձություն է, Հայաստանին միլիարդների օգուտ է լինելու, որը բերելու է անվտանգության նոր շերտ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին