ՀՀ եւ Իրանի ԱԽ քարտուղարները խոսել են կապուղիների ապաշրջափակման մասին - Mediamax.am

215 դիտում

ՀՀ եւ Իրանի ԱԽ քարտուղարները խոսել են կապուղիների ապաշրջափակման մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:

«Արմեն Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության վրա։ Ալի Աքբար Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում եւ աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը: 

 

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակում Գրիգորյանն ու Ահմադիանը կարեւորել են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման հրամայականը»,- ասվում է ԱԽ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին