Երեւան: Մեդիամաքս: Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից առաջ Իսրայելի հետախուզությունը Իրանի ներսում անօդաչու սարքերի կայան էր հիմնել:
Այդ մասին գրում են իսրայելական Haaretz եւ Ynet պարբերականները` վկայակոչելով անվտանգության ուժերի իրենց աղբյուրները:
Ըստ դրանց, անօդաչու սարքերը տեւական ժամանակ առաջ գաղտնի կերպով ներմուծվել էին Իրան եւ կիրառվել էին հունիսի 13-ի գիշերը իրանական օբյեկտների վրա հարվածի ժամանակ: Դրանք, մասնավորապես, հարվածել են Թեհրանի մոտակայքում տեղակայված հրթիռային կայանքներին:
Բացի դրանից, ըստ աղբյուրների, Իրանի կենտրոնական մասում «Մոսադը» նախապես տեղակայել էր «բարձր ճշգրտության զենքի» համակարգեր եւ գաղտնի կերպով Իրան էր ներմուծել ՀՕՊ-ի միջոցների դեմ կիրառվող սպառազինություն: Պարբերականները պնդում են, որ այդ միջոցները հարձակման սկզբում ոչնչացրել են Իրանի ՀՕՊ համակարգերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: